Armenian text to speach

Ավտովթարի հետևանքով մահացել է Քիմ Քարդաշյանի թիկնապահ Մեյսոն Հեյնսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիմ Քարդաշյանի բրիտանացի թիկնապահ Մեյսոն Հեյնսը մահացել է 52 տարեկան հասակում սարսափելի վթարի հետևանքով: Թիկնապահը մահացել է չորս մեքենաների մասնակցությամբ խոշոր վթարի հետևանքով։Այս մասին տեղեկանում են thesun.co.uk-ից:

Մեյսոն Հեյնսը մահացած է գտնվել վթարի վայրում՝ Հեմփշիրում: Այս մասին հայտնել է նրա ընտանիքը։
Նշենք, որ Հեյնսը պաշտպանել է Թաուիի աստղերին և աստղային դեմքերին, այդ թվում՝ Քրիս Ջեններին:

Նա աշխատել է այնպիսի հայտնի աստղերի հետ ինչպիսիք են Բիյոնսեն, Քեյթ Մոսը, Սիեննա Միլլերը, Դեյվիդ Բեքհեմը և Սաբրինա Քարփենթերը։




Լրահոս