ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես Ջերմուկ քաղաքի բնակիչ եմ, իմ որդուն պետք է զորակոչեին բանակ, սակայն երբ արդեն պետք է տանեին, ստուգող հանձնաժողովն ասաց, որ նա առողջական խնդիրներ ունի: Ըստ բժշկական տվյալների` իմ տղան 3-րդ աստիճանի հարթաթաթ է: Խնդրում եմ պատասխանեք` նման դեպքում բանակ զորակոչո՞ւմ են, թե՞ ոչ:

ք. Ջերմուկ, Հասմիկ Սարգսյան, 40 տարեկան, մանկավարժ


ՊԱՏԱՍԽԱՆ.  Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուն ժամանակավորապես խանգարող, բայց բուժման ենթակա հիվանդություններ ունեցող զորակոչիկներին հանրապետական զորակոչային հանձնաժողովը տալիս է տարկետում մինչեւ մեկ տարի ժամկետով: Տարկետման ժամկետը լրանալուց հետո, անկախ առողջական վիճակից, զորակոչիկները նորից ներկայացվում են կենտրոնական բժշկական հանձնաժողով:
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուն խանգարող եւ անբուժելի հիվանդություններ կամ արատներ ունեցող զորակոչիկները հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից վերափորձաքննության ոչ ենթակա հոդվածներով խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելիս հաշվառվում են պահեստազորում կամ ճանաչվում են զինվորական ծառայության համար ոչ պիտանի` հանվելով զինհաշվառումից:
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուն խանգարող եւ դժվար բուժվող հիվանդություններ ունեցող զորակոչիկներին հանրապետական զորակոչային հանձնաժողովն առողջական վիճակի պատճառով տալիս է տարկետում 3 տարի ժամկետով:

(շարունակությունը հաջորդ համարում)
ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հիվանդություններ կան, որոնց առկայության դեպքում զորակոչիկները մեկընդմիշտ պետք է մոռանան զինկոմիսարիատի տեղը: Որքան էլ գործող կարգը ժամանակ առ ժամանակ նրանց բժշկական ստուգում պարտադրի, միեւնույն է, կան անբուժելի հիվանդություններ, որոնք նման երիտասարդներին, ցավոք, ողջ կյանքի ընթացքում են ուղեկցելու: 




Լրահոս