Armenian text to speach

Իրանը կոչ է անում հարավային հարևաններին կանխել ԱՄՆ-ի հարձակումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանը կոչ է արել Պարսից ծոցի հարավային հարևան երկրներին կանխել ԱՄՆ-ի կողմից իրենց տարածքների օգտագործումը՝ Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ուրբաթ օրվա  տարածած հայտարարությամբ հայտարարել է, որ Թեհրանի պատասխան հարվածները ամերիկյան ռազմաբազաներին համարվում են օրինական ինքնապաշտպանություն՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն։

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի քաղաքականությունը՝ այն բնութագրելով որպես «գաղութատիրական և ամբարտավան»՝ նշելով, որ Վաշինգտոնը խախտում է պետությունների ինքնիշխանությունը՝ այլ երկրների տարածքներում ռազմական բազաներ և ուժեր տեղակայելով։

«Հատկապես Իրանի հարավային հարևան երկրները հստակ պատասխանատվություն են կրում թույլ չտալու Վաշինգտոնին օգտագործել իրենց տարածքը, ջրային տարածքները և օդային տարածքը՝ Իրանի դեմ հարձակումներ նախապատրաստելու և իրականացնելու համար», – ասվում է հայտարարությունում։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Պարսից ծոցի հարևան երկրներին կոչ է արել «անմիջապես կանխել ագրեսորների կողմից իրենց ռազմական ենթակառուցվածքների, տարածքային, ծովային և օդային տարածքների օգտագործումը՝ Իրանի դեմ գործողություններ իրականացնելու նպատակով»։

Թեհրանը նաև նախազգուշացրել է, որ տարածաշրջանի երկրները չպետք է թույլ տան «ամերիկա-սիոնիստական ծրագրին»՝ տարածաշրջանի պետությունների միջև թշնամանք և անվստահություն ստեղծելու նպատակով, իրականություն դառնալ։

Միաժամանակ Իրանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Թեհրանը «ոչ մի թշնամանք կամ հակասություն չունի իր հարևանների և տարածաշրջանի երկրների նկատմամբ»՝ հավելելով, որ երկարաժամկետ անվտանգության միակ ճանապարհը տարածաշրջանի երկրների միջև փոխըմբռնումն ու համագործակցությունն է՝ առանց ԱՄՆ-ի ռազմական ներկայության և միջամտությունների։

Անի Վարդանյան




Լրահոս