Armenian text to speach

Wildberries-ի պահեստի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածել են Տամբովի մարզում գտնվող Wildberries լոգիստիկ կենտրոնին, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, հայտնել է նահանգապետ Եվգենի Պերվիշովը։

Նշվում է նաև, որ կա 22 տուժած։

Պահեստում բռնկված բաց հրդեհն արդեն մարվել է, և հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Wildberries-ի մամուլի ծառայության տվյալներով՝ հարվածի տակ է հայտնվել նաև ընկերության Էլեկտրաստալում գտնվող օբյեկտը։
Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովն իր հերթին պարզաբանել է, որ այնտեղ վիրավորվել է 24 մարդ, որոնցից մի քանիսը ծանր վիճակում են։



Լրահոս