Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը մեկնել է Վաշինգտոն, որտեղ բանակցություններ կվարի իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հաղորդվում է նախագահի գրասենյակի կողմից ՏԱՍՍ-ին տրամադրված հայտարարության մեջ։
«Սպիտակ տանը կկայանա լիբանանա-ամերիկյան գագաթնաժողով՝ քննարկելու հրադադարի ամրապնդման և Լիբանանում կայունության վերականգնման ուղիները։ Կողմերը կքննարկեն իսրայելական զորքերի դուրսբերման և ամբողջ երկրում պետական իշխանության ընդլայնման հարցը», – նշվում է տեքստում։
Աունի և Թրամփի հանդիպումը կկայանա լիբանանա-իսրայելական բանակցությունների վեցերորդ փուլից հետո, որը տեղի է ունեցել Հռոմում հուլիսի 14-15-ին:
























































































