Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ իրանական զինուժը ոչնչացրել է ԱՄՆ-ի առնվազն երկու կործանիչ Հորդանանում գտնվող ավիաբազայում։
«Այսօր առավոտյան՝ ի պատասխան ամերիկյան հակառակորդի կողմից նախորդ գիշեր իրականացված վայրագությունների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերն իրականացրին «Նասր-2» գործողության 20-րդ ալիքը և հրթիռային ու անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ կործանիչ հարված հասցրին Հորդանանում տեղակայված ԱՄՆ-ի «Ալ-Ազրաք» ռազմաբազայի կործանիչների անգարներին ու թռիչքային գոտուն՝ ամբողջությամբ ոչնչացնելով առնվազն երկու կործանիչ և ԱՄՆ-ի ևս երեք ինքնաթիռ», – ասվում է ԻՀՊԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։




























