Armenian text to speach

Ադրբեջանում 6 երկրի մասնակցությամբ զորավարժություններ են նախատեսվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում տեղի է ունեցել «Միասնության ուժը – 2026» համատեղ ռազմական զորավարժությունների պլանավորման համաժողովը։ Զորավարժություններն անցկացվելու են Ադրբեջանում։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, համաժողովին մասնակցել են Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Պակիստանի պատվիրակությունները:

Որպես զորավարժությունների հիմնական նպատակ նշվել է բանակների միջև համագործակցության ընդլայնումը, անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործումը, փորձի փոխանակումը, ինչպես նաև կայուն խաղաղության ու անվտանգության ամրապնդումը։




Լրահոս