Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ կիրակի ուշ երեկոյան ոչնչացրել է երկու նավթատար նավ, որոնք փորձել են անցնել Հորմուզի նեղուցի հարավային հատվածով՝ Իրանի կողմից «անվտանգ չհամարվող» և «վթարավտանգ» երթուղով։
ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ նավերը այդ երթուղին օգտագործել են ԱՄՆ-ի ճնշման ներքո։ Կորպուսը նշել է, որ տարածաշրջանում ամերիկյան ներկայությունը «իրավական հիմք չունի» և սպառնացել է կոշտ պատասխանով։
«Քանի դեռ տարածաշրջանում շարունակվում են ԱՄՆ-ի գործողությունները, այս ջրային ճանապարհը անվտանգ չի լինի ոչ պարարտանյութերի, ոչ էլ նավթի ու գազի տեղափոխման համար»,- հայտարարել է ԻՀՊԿ-ն։
Իրանը նաև զգուշացրել է, որ միջադեպի համար «ագրեսոր բանակը» պետք է պատրաստ լինի պատասխան գործողությունների։
Հորմուզի նեղուցը, ըստ ԻՀՊԿ-ի, այս ամսվա սկզբից փակ է բոլոր նավերի համար, և այն կմնա փակ այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ի միջամտությունները չեն դադարել։
Անի Վարդանյան




























