Իրանի զինված ուժերը «սպասում են Խարգ կղզում ամերիկացի զինվորականներին դիմավորելու պահին»՝ հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Դե, նրանք կտեսնեն հետևանքները։ Կարծում եմ՝ այդ տարածաշրջանում բավականին շատ մարդիկ կան, ովքեր սպասում են ամերիկյան զորքերին «ողջունելու» պահին», – ճեպազրույցի ժամանակ ասել է Բաղային։
The Wall Street Journal-ը ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է ընդլայնելու Իրանի դեմ ռազմական գործողությունը՝ ներառյալ Խարգ կղզու հնարավոր գրավումը:























































































