Գոհար Ղումասշյանը հայտնել է, որ ամփոփվել են «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքները։
Նրա խոսքով՝ մրցույթը նախընտրական շրջանում մեծ հետաքրքրություն և լայն արձագանք էր ստացել, սակայն նախընտրական մի շարք սահմանափակումների պատճառով կազմակերպիչները ստիպված էին ժամանակավորապես սառեցնել գործընթացը՝ խոստանալով արդյունքներն ամփոփել ընտրություններից հետո։
«Սիրելի ուսանողներ, մենք արդեն ընտրել ենք 100 լավագույն ուսանողներին և ժամեր անց կհայտարարենք նրանց անունները»,– նշել է Ղումասշյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը կկայանա առաջիկայում։
Մանրամասները՝ տեսանյութում․






















