Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ բռնապետությունը մտնում է տուն, մտնելու է բոլորինը․ այս ամենը միայն Ծառուկյանի դեմ չէ․ Աբովյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերել են ՊԵԿ քննչական վարչություն, նրան հարցաքննում են։ Քննչական կոմիտեի շենքի մոտ հավաքվել են նրա աջակիցները։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև նրան պատկանող մի շարք ընկերություններում։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախության կազմակերպման և փողերի լվացման համար։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ևս մեկ անձ, որը դատարանի որոշմամբ կալանավորվել է երկու ամսով։

Մանրամասերը՝  տեսանյութում․ 




Լրահոս