Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հո խելագար չե՞ն՝ գան, ներդրում անեն մի երկրում, որտեղ մի խելագար լափում է մարդկանց ազատությունը»․ Սուրենյանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերել են ՊԵԿ քննչական վարչություն, նրան հարցաքննում են։ Քննչական կոմիտեի շենքի մոտ հավաքվել են նրա աջակիցները։

Լրագրողների հետ զրույցում Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով միջազգային հարաբերություններին, նշել է․ «Հո խելագար չե՞ն՝ գան, ներդրում անեն մի երկրում, որտեղ մի խելագար լափում է մարդկանց ազատությունը»։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև նրան պատկանող մի շարք ընկերություններում։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախության կազմակերպման և փողերի լվացման համար։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ևս մեկ անձ, որը դատարանի որոշմամբ կալանավորվել է երկու ամսով։

Մանրամասերը՝  տեսանյութում․ 




Լրահոս