Armenian text to speach

Էրեբունու ոստիկանապետն ու Կոտայքի ոստիկանապետը կազատվե՞ն պաշտոնից. 30 կրակոցն ու սպանության հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրեբունի վարչական շրջանում հնչած կրակոցներից հետեւանքով չի բացառվում պաշտոնից ազատվեն Էրեբունի վարչական շրջանի ոստիկանապետ Արմեն Հարությունյանին եւ Կոտայքի մարզի ոստիկանապետ Տիգրան Պողոսյանը։

 

Բանն այն է, որ աղմկահարույց կրակոցների շղթան սկսվել է Կոտայքի մարզից։

 

Քիչ առաջ SHAMSHYAN.com-հայտնել էր, որ կայքի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 21-ին, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով պաշտոնանկություններ են տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Երևանի և մարզային ոստիկանության բաժիններում։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամաններով մի քանի ոստիկանապետեր ազատվել են աշխատանքից՝ ուղարկվելով կադրերի ռեզերվ, մի քանիսին էլ նախարարը ազատել է ոստիկանության ծառայությունից։

 

Մի քանի ոստիկանապետերի առջև էլ պահանջ է դրվել, որ նրանք պետք է դիմում գրեն։

 

Այս պահին չենք հրապարակում այն ոստիկանապետերի անունները, որոնց պարտադրվել է գրել աշխատանքից ազատվելու սեփական դիմումը։

 

Քնար Մանուկյան




Լրահոս