Այսօր՝ հուլիսի 22-ին, Երևանում ժամը 04:30-ի սահմաններում Արթուր Բ.-ն իր վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ճանապարհի կենտրոնական հատվածում քանդված շինարարական փոսում։ Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշված փոսը կապ չունի «Վեոլիա ջուր», «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների հետ այն փորվել է անհատի կողմից։
























































































