Ռուսաստանը այլևս չի քննարկում Ուկրաինայի օկուպացված որոշ տարածքների վերադարձը և ցանկանում է դրանք պահել որպես մշտական բուֆերային գոտիներ, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրներին։
Ըստ աղբյուրների՝ Վլադիմիր Պուտինը շարունակում է նպատակ ունենալ ամբողջությամբ վերահսկել Դոնեցկի մարզը և պահպանել Սումիի ու Խարկովի սահմանային հատվածների նկատմամբ վերահսկողությունը։
Ավելի վաղ քննարկվում էր տարբերակ, ըստ որի՝ Ռուսաստանը կարող էր դուրս գալ Սումիի և Խարկովի որոշ շրջաններից՝ Դոնբասի տարածքների դիմաց, սակայն այժմ Մոսկվան հրաժարվել է այդ մոտեցումից։
Ուկրաինան շարունակում է մերժել տարածքային զիջումների գաղափարը՝ հայտարարելով, որ ցանկացած խաղաղության համաձայնագիր պետք է հիմնված լինի երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման վրա։




























