Armenian text to speach

Ինչ է սպասվում Համբարձում Մաթևոսյանին. լարված սպասում են հոկտեմբերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է, այս տարվա հոկտեմբերին Հայաստանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում նախատեսվում է անցկացնել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։

ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանին հորդորել է համաժողովը կազմակերպել բարձր մակարդակով՝ ընդգծելով, որ թերությունները չեն հանդուրժվելու։

Մեր աղբյուրների տեղեկություններով՝ նոր կառավարության ձևավորման ժամանակ Մաթևոսյանը կվերանշանակվի նախարարի պաշտոնում՝ պայմանով, որ համաժողովի կազմակերպման ընթացքում ձախողումներ չեն արձանագրվի։ Հակառակ դեպքում, ըստ աղբյուրների, նա և ոլորտը համակարգող փոխնախարարը կհրաժեշտ տան իրենց պաշտոններին։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ նախարարությունում ներկայումս լարված աշխատանքային մթնոլորտ է, և ամբողջ անձնակազմը ներգրավված է համաժողովի կազմակերպչական աշխատանքներում։ Այս պահին նաև որոշվել է, որ մինչև հոկտեմբերին նախատեսված համաժողովի անցկացումը նախարարությունում կադրային փոփոխություններ չեն իրականացվելու:

Նշենք, որ հունիսին Նիկոլ Փաշինյանն այցելել էր «Մերիդիան» կենտրոն:

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը վարչապետին է ներկայացրել կենտրոնում իրականացվող շինարարարական աշխատանքները, ստեղծվող պայմաններն ու տեխնիկական հնարավորությունները:
Նիկոլ Փաշինյանին զեկուցվել են ենթակառուցվածքների և ծառայությունների մատչելիությունն ու համապատասխանությունն ապահովելու, ինչպես նաև համաժողովի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման աշխատանքները

Սոնա Գրիգորյան




Լրահոս