Armenian text to speach

Աննա Գրիգորյանն ընտրվել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, Արթուր Խաչատրյանը՝ քարտուղար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, իսկ խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը։ Այս մասին նշվում է «Հայաստան» դաշինքի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խմբակցության անդամների հանդիպում, որի ընթացքում քննարկվել են առաջիկա անելիքները։

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կգումարվի օգոստոսի 2-ին ժամը 10։00-ին։Նոր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի 64, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։




Լրահոս