Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վաղը խաղողը ոնց են մթերելու, կուլակաթափ են անո՞ւմ, բոլշևիզմ ա՞»․ Գառնիկ Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կրկին բերել են քննչական կեմիտե։ Բակում նրան դիմավորել են ծափերով և «Ծառուկյան» և «ազատություն» վանկարկումներով

Հուլիսի 21-ին, Ծառուկյանը շուրջ 10 ժամ հարցաքննվել էր, որից հետո նրան կրկին տեղափոխել էին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։

Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ էին իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։

Ավելի ուշ՝ առանձնատան խուզարկության ավարտից հետո, Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել էր Քննչական կոմիտե։ Հուլիսի 7-ին նա կալանավորվել է երկու ամսով։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախության կազմակերպման և փողերի լվացման համար։

Մանրամասները՝ տեսանյութում 




Լրահոս