ArmLur.am-ը օրերս այցելել էր «Առինջ մոլ» առևտրի կենտրոն, որտեղ մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով իրենց հնարավորություն տալ անխոչընդոտ շարունակել աշխատանքը։
Առևտրի կենտրոնի մի շարք տաղավարներ բաց էին, և ArmLur.am-ը զրուցեց վարագույրների վաճառքով զբաղվող աշխատակցի հետ։ Վերջինս նշեց, որ երբևէ որևէ դժգոհություն չի ունեցել տնօրինությունից։ Նրա խոսքով՝ տնօրինությունը մշտապես աջակցել է աշխատակիցներին և հետևողականորեն զբաղվել է առաջացած խնդիրների լուծմամբ։
Աշխատակիցը նաև հիշեցրեց, որ մինչև տարածքները վարձակալության հանձնելը, Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ, տաղավարներն անվճար տրամադրվել էին մանր բիզնեսով զբաղվողներին։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























