Ֆրանսիայի հարավ-արևմուտքում արագ տարածվող հրդեհների պատճառով տարհանված մարդկանց թիվը գերազանցել է 141,000-ը, և հրշեջներին օգնելու համար կանչվել է զինվորականությունը, հայտարարել է վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն։
«Մեր երկրում ավերիչ հրդեհները հասել են աննախադեպ մակարդակի։ Ժիրոնդում և Լանդում (հարավարևմտյան դեպարտամենտներ) արդեն տարհանվել է ավելի քան 141,000 մարդ՝ նրանց անվտանգությունն ապահովելու համար»,-X սոցիալական ցանցերում գրել է վարչապետը։
Նրա խոսքով՝ շաբաթ երեկոյից ի վեր մոտ 500 զինծառայող է տեղակայվել հրշեջներին օգնելու համար, և շաբաթ օրը նրանց թիվը, ինչպես սպասվում է, կաճի մինչև 1000:
Զինված ուժերի բժշկական ծառայությունները նույնպես մոբիլիզացվել են։ Մոտ 1.5 միլիոն FFP2 պաշտպանիչ դիմակներ կուղարկվեն տուժած տարածքներ։




























