Armenian text to speach

Կոտայքի մարզում բախվել են 2 «Chevrolet»-ները, «ԳԱԶ 2410»-ը և «Shacman» բեռնատարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին, Նոր Հաճն քաղաքի մուտքի մոտ, բախվել են 2 «Chevrolet» մակնիշի, «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենաները և «Shacman» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է մեկը՝ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, մյուսը՝ «Նաիրիի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածների ինքնությունը։




Լրահոս