Armenian text to speach

Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու գործով երկրորդ անձն է ձերբակալվել։ Այս մասին հայտնում են Քննչականից։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտանբերելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ի հետ զրույցում Ավետ Կոնջորյանը հայտնել էր, որ շատ վատ է զգում իրեն և չհայտնեց, թե ովքեր են իրեն ծեծի ենթարկածները։

Շրջանառվող տեղեկությունների համաձայն, Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի են ենթարկել Կոտայքի մարզում գործող բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանն ու այսպես ասած վերջինիս «մաֆիան». Հովակիմյանի ընտանեկան վարորդ Ռոբերտ Սարգսյանը, Աբովյան համայնքի ավագանի Նաիրի Հակոբյանը, շատերին հայտնի Էլլարի Սաքոն, ով հանդիսանում է ավագանու անդամ Նաիրի Հակոբյանի ընկերը, Բաբկեն Հովակիմյանի ընկեր արցախցի Գրիշա Գրիգորյանը, եւ ոմն Ազատ Շահոյան:




Լրահոս