Armenian text to speach

Կրեմլ. Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ զրույցը  տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

Վլադիմիր Պուտինը վերահաստատել է իր հավատարմությունը 2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ընդունված համատեղ հայտարարությանը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցելուն ուղղված քայլերին։

Մասնավորապես, ընդգծվել է, որ անհրաժեշտ է Հայաստանում հնարավորինս կարճ ժամկետում անցկացնել համազգային հանրաքվե՝ Եվրոպական միությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում հետագա մնալու հարցով։




Լրահոս