Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ՔՊ-ի նախընտրական շտաբի վրա նավթային խառնուրդով յուղաներկ լցրել. մեկ անձ մեղադրյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռաֆիկ Հակոբի Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, 2026 թվականի մայիսի 23-ին’ ժամը’ 01:30-ի սահմաններում, մոտեցել է Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոց 81 հասցեում գործող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբին և իր անձի թվացյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, բացահայտ մարտահրավեր նետելով հասարակության և բարոյականության համընդհանուր ճանաչում ստացած նորմերին, հիշյալ շտաբի աշխատակիցների նկատմամբ ցուցաբերել է անհարգալից, իսկ իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարական վերաբերմունք, որն արտահայտվել է համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, այն է’ շտաբի դռանը և պատուհաններին փակցված պաստառների վրա նավթային խառնուրդով յուղաներկ լցնելով, որպիսի գործողություններով խոչընդոտվել է շտաբի բնականոն աշխատանքը:Վերջինս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս