Armenian text to speach

Ջանես Նազարյանը 3 փայլուն հաղթանակից հետո կիսաեզրափակչում է․ ըմբշամարտի Մ17 ԱԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվում ընթացող Մ17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում փայլուն է հանդես գալիս 71 կգ քաշային Ջանես Նազարյանը։ Հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում ընդամենը 1 րոպե 23 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել էր նորվեգացի Մարտին Լետվիկին։ Ապա Ջանեսը 2 րոպե 44 վայրկյանում 9-0 հաշվով հաղթել է թուրք Մուհամետ Յուրուկին, հետո 1 րոպե 13 վայրկյանում նույն 9-0 հաշվով պարտության է մատնել հունգարացի Էրվին Զուկորին։

Կիսաեզրափակչում Ջանեսը կմրցի բուլղարացի Կրիստիան Գեորգիեվ Կրաստևի հետ։




Լրահոս