ԱՄՆ-ն հայտարարել է, որ խոցել է Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի ուղղությամբ արձակված Իրանի բոլոր բալիստիկ հրթիռները, այնուհետև Սաուդյան Արաբիայի հետ համատեղ հարվածներ հասցրել Իրաքի արևելքում իրանամետ զինված խմբավորումների օբյեկտներին։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ գործողությունը պատասխան էր վերջին 72 ժամում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) աջակցությամբ իրականացված ավելի քան 30 անօդաչու թռչող սարքի հարձակումներին։ Վաշինգտոնը զգուշացրել է, որ ամերիկյան ուժերի կամ Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ նոր հարձակումները կհանգեցնեն լրացուցիչ ռազմական պատասխանների։
Սաուդյան Արաբիան հաստատել է մասնակցությունը գործողությանը՝ նշելով, որ չի ցանկանում լարվածության սրում, սակայն կպատասխանի ցանկացած ագրեսիայի։ Իսկ իրանամետ իրաքյան խմբավորումները հերքել են իրենց մասնակցությունը վերջին հարձակումներին։
Անի Վարդանյան




























