Armenian text to speach

Ամբողջ Արևմուտքը միավորվել է Ռուսաստանի դեմ․ Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ներկայում ստեղծվել է լուրջ իրավիճակ, քանի որ, նրա խոսքով, ամբողջ Արևմուտքը միավորվել է Ռուսաստանի դեմ։

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Լավրովը նշել է, որ արևմտյան երկրները կրկին խոսում են Ռուսաստանի «ռազմավարական պարտության» մասին, ինչպես նաև աջակցում են արտերկրում գտնվող ռուսաստանցիներին, որոնք, նրա պնդմամբ, Եվրոպայում ստեղծում են հակառուսական կազմակերպություններ և միջոցներ են հավաքում Ռուսաստանի պառակտմանն ուղղված գործունեության համար։

«Նրանք արդեն դա բացահայտ չեն թաքցնում։ Կարևոր է, որ բոլորը տեսնեն, թե ինչ է ծրագրում Արևմուտքը, որպեսզի հասկանան՝ իրավիճակը կատակ չէ։ Նախագահն էլ դա չի թաքցնում։ Մեր դեմ է դուրս եկել ամբողջ այսպես կոչված «քաղաքակիրթ» աշխարհը», – ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի պետական հեռուստաալիքները մշտապես ներկայացնում են Արևմուտքի ծրագրերը, ինչը, ըստ նախարարի, կարևոր է հասարակության համար՝ ստեղծված իրավիճակի լրջությունը հասկանալու նպատակով։

Անի Վարդանյան




Լրահոս