ArmLur.am-ին ՔՊ փակ նիստից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, ընտրվել են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներ։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի թեկնածու է ընտրվել Նազելի Բաղդասարյանը, Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով` Սիսակ Գաբրիելյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով ՝ Լուսինե Բադալյան, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ Սարգիս Խանդանյան։
Այս պահին նիստին քննարկվում է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուների հարցը։ Թեկնածուներն են Սասուն Միքայելյանը, Արմեն Խաչատրյանը և Վիլեն Գաբրիելյանը։
Սոնա Գրիգորյան






















