Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ ժամկետային զինծառայողը դաժան ծեծի է ենթարկվել։
Մասնավորապես, նա գրել էր. «Քիչ առաջ ահազանգ ստացա, որ դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող Ա. Հ.-ն։ Նրա վիճակն այնքան ծանր է եղել, որ ստիպված են եղել տեղափոխել Կանազի զինվորական հոսպիտալ։ Մայրը որդուն տեսել է անճանաչելի վիճակում…»։
Ավելի ուշ իրավապաշտպանը հավելում էր կատարել՝ գրելով. «Նոր տեղեկություն ստացա, որ զինվորին հոսպիտալ են տեղափոխել դեպքից 10 օր անց»։
Գրառումից կարճ ժամանակ անց հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը՝ հերքելով իրավապաշտպանի տարածած տեղեկությունները։
Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նախարարությունը նաև հորդորել է զերծ մնալ կեղծ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց։
Արդյո՞ք իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրառումը կատարել է բացառապես զինծառայողի ծնողների ահազանգի հիման վրա, թե՞ ունի պաշտպանության նախարարության հերքումը վիճարկող փաստեր կամ այլ հիմնավորումներ։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, թե զինծառայող Ա. Հ.-ն զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ բնույթի առողջական խնդրով և ներկայում գտնվում է դիտարկման ու հետազոտման փուլում։
Ի՞նչ կարձանագրի ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը զինծառայողին այցելելուց հետո։ Կհետևենք իրադարձությունների զարգացմանը։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























