Հուլիսի 30-ի գիշերը և ուշ երեկոյան, 31-ի գիշերը, օգոստոսի 1-2-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-ի և 31-ի ցերեկը, օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։ Հուլիսի 30-31-ն, օգոստոսի 1-3-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։




























