Հուլիսի 29-ին՝ Երևանի ժամանակով ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Տարվա յուրաքանչյուր լիալուսին ունի իր յուրահատուկ անվանումը՝ կապված տվյալ սեզոնի բնական երևույթների հետ։ Հուլիսյան լիալուսինը հայտնի է որպես Եղջերուի լուսին։ Այս անվանումը գալիս է բնիկ ամերիկացիների ավանդույթներից, քանի որ հենց հուլիսին են արու եղջերուների նոր եղջյուրները սկսում են ինտենսիվ աճել՝ ամեն տարի թափվելուց հետո։ Եղջյուրների այս նորացումը խորհրդանշում է աճ, կենսական ուժ և բնության զարթոնք»։























































































