Armenian text to speach

Ծառուկյանի ընկերությունների աշխատակիցները Կառավարության դիմաց են, պահանջում են լուծում տալ իրենց խնդիրներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության շենքի մոտ ակցիա է։ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները՝ Օլիմպավանի, Արարատցեմենտի, կարի ֆաբրիկայի աշխատակիցները իրենց ձայնն են բարձրացնում ի պաշտպանություն ԲՀԿ կալանավորված առաջնորդ Գագիկ Ծառուկյանի։

ArmLur.am-ի թղթակիցը փոխանցում է, որ ակցիայի մասնակիցները պնդում են՝ կամ նշել, թե երբ են իրենց վերադառնալու աշխատանքի, կամ Կառավարությունը լուծում գտնի։ Նրանք նշեցին, որ վարձով են ապրում, ունեն սոցիալական խնդիրներ։

Ծառուկյանին պատկանող կառույցների աշխատակիցներից մի քանիսը, որոնք այս պահին հարկադիր արձակուրդում են գտնվում, մտան կառավարության շենք` գործադիր մարմնի ներկայացուցչի հետ հանդիպման համար։ Նրանք պահանջում են վերաբացել կառույցները, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ աշխատանքի։

Սոնա Գրիգորյան

 




Լրահոս