Գագիկ Ծառուկյանի աջակիցները շարունակում են բողոքի ակցիան Կառավարության դիմաց։
Ծառուկյանին պատկանող կառույցների աշխատակիցներից մի քանիսը, որոնք այս պահին հարկադիր արձակուրդում են գտնվում, մտան կառավարության շենք` գործադիր մարմնի ներկայացուցչի հետ հանդիպման համար։ Նրանք պահանջում են վերաբացել կառույցները, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ աշխատանքի։ Գագիկ Ծառուկյանի աշխատակիցները սպասում են պատասխանի։
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























