«Ժողովուրդ» օրաթերթի՝ հուլիսի 10-ի հրապարակումը հաստատվեց։
Ինչպես այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վարչապետը նոր մամուլի խոսնակի ընտրության փուլում է, և քննարկվող թեկնածուների թվում են ՔՊ երիտասարդական կառույցի ներկայացուցիչներ Էլինա Իշխանյանը, Մելանյա Հարությունյանը և Սյուզաննա Սայադյանը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ փուլում հենց Մելանյա Հարությունյանն էր համարվում հիմնական հավակնորդներից մեկը։
Նշենք, որ գործող մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը լքում է պաշտոնը՝ վերցնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորական մանդատը և վերադառնալով Ազգային ժողով։


















































































