Առավոտյան իրավապահները խուզարկություն են իրականացրել «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատանը։
«Ուժեղ Հայաստանի» ցուցակով պատգամավոր ընտրված Դավիթ Ղազինյանն «Ազատությանը» հայտնեց, որ խուզարկություններն ավարտվել են, իրավապահները հեռացել են: Ըստ նրա՝ Նարեկ Կարապետյանի առանձնատնից ոչինչ չեն առգրավել:
Նարեկ Կարապետյանն էլ նշեց․ «Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»։ Նա նաև անդրադարձավ երեկ Փաշինյան՝ ՀԷՑ-ի մասին արտահայտությանը, իբր թե անազնիվ մրցույթների միջոցով միլիարդներ է խլվել ժողովրդից։
«Այսօր ՀԷՑ-ում շատ հավելագրումներ կան, եթե իր իմացությամբ ա, ուրեմն էդ հավելագրած գումարը գնում ա իրա տուն»,- ասել է Նարեկ Կարապետյանը։




























