ԽՄԲԱԳԻՐ ՊՈՒՏԻՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  սենսացիոն հայտարարություն է  արել  ռուսական առաջին ալիքի մեկնաբան, հայտնի  լրագրող  Վլադիմիր Պոզները:  Պարզվում է` որպեսզի իր հեղինակած  հաղորդմանը հյուրընկալի ընդդիմադիր Գարի Կասպարովին, նա ստիպված  է եղել հատուկ թույլտվություն  խնդրել ՌԴ  վարչապետ Վլադիմիր Պուտինից: «Ցանկալի կլիներ առանց թույլտվությունների աշխատել` գրված, թե չգրված: Սակայն այսօրվա  Ռուսաստանում դա անհնար է»,- հայտարարել է Պոզները:Պուտինը իր համաձայնությունը տվել է առաջին ալիքի լրագրողների  հետ  հանդիպման ժամանակ: «Ընդդիմության առաջնորդները անընդհատ  խաբում են, սակայն հասարակության մի  հատված ցանկանում է լսել նրանց: Դե թող վերջապես  արտահայտվեն»- ասել է Վ. Պուտինը: Վ. Պոզները իր հերթին, «Յուկոս»-ի նախկին ղեկավար  Միխայիլ Խոդորկովսկու գրքի  շնորհանդեսի ժամանակ նշել է, թե շատ կուզեր հարցազրույց  վերցնել ազատազրկման մեջ գտնվող նախկին օլիգարխից, սակայն հասկանում է, որ չի կարող:




Լրահոս