Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավետ Կոնջորյանին ուղեկցող պարեկների մասով գործընթաց է սկսվել․ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներքին գործերի նախարարությունը գործընթաց է սկսել Ավետ Կոնջորյանի եղբորը ուղեկցող պարեկային ծառայողների մասով։ Մասնավորապես ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն ՆԳՆ-ում ծառայողական քննություն է սկսված, ստուգում են, թե արդյոք պարեկները առնչություն ունեցել են Ավետ Կոնջորյանի հետ եւ առհասարակ լսել են ու քայլեր չեն ձեռնարկել նրա հայհոյանքների մասով:

Հայտնել էինք, որ իրավապահները այս պահին քննում են Ավետ Կոնջորյանի գործողոթյունները: Աղմկահարույց դեպքից անցել է 5 օր, սակայն մինչ օրս դեռ Ավետ Կոնջորյանի գործողություններին իրավական գնահատական չի տրվել: Ավետ Կոնջորյանի գործողությունների մասով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել :

«Իրազեկ քաղաքացիների միավորումում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը հայտնել էր, որ «Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային կերպով (մեքենայի մեջից` փողոցում) առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու դեպքով խուլիգանության հատկանիշներով հաղորդում ենք ներկայացրել դատախազություն։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ավետ Կոնջորյանը հրավիրվել է նախաքննական մարմին եւ ծեծի գործով հարցաքննվել ու տուժող ճանաչվել, իսկ խուլիգանության մասին հաղորդման վերաբերյալ նախաքննական մարմնում քննություն է իրականացվում:

Ավետ Կոնջորյանին կառաջադրվի մեղադրանք, թե ոչ, կսպասենք քննության ընթացքին:

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական գործով հինգ մեղադրյալ կա։ 5 մեղադրյալները ազատ են արձակվել եւ խափանման միջոց է ընտրել բացակայելու արգելք եւ 2 միլիոն դրամ գրավը:

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ի գիշերրը, իր տան շքամուտքի մոտ դաժան ծեծի էՐ ենթարկվել Ավետ Կոնջորյանը։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։ Նշենք, որ մինչ ծեծը եղել էր միջադեպ:

Հրապարակվել էր տեսանյութ, թե ինչպես Ավետ Կոնջորյանը մեղադրյալներից մեկի տան կողքով մեքենան վարում եւ հայհոյանքներ հնչեցնում սպառնալով «գյուլել»:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս