Armenian text to speach

Ռուբեն Ռուբինյանը նոր օգնական կունենա. նա ՔՊ երիտասարդական կառույցից է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ազգային ժողովի նախագահի պաշտոնի միակ թեկնածու Ռուբեն Ռուբինյանն արդեն սկսել է ձևավորել իր ապագա աշխատակազմը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռուբինյանի օգնական է նշանակվելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի անդամ Էլինա Իշխանյանը։

Մեր տեղեկություններով՝ Իշխանյանը երկար ժամանակ ակտիվ ներգրավված է եղել ՔՊ-ի գործունեության մեջ, մասնակցել է կուսակցության նախընտրական քարոզարշավներին և համարվել է երիտասարդ ակտիվիստներից մեկը։

Նա նախկինում աշխատել է նաև ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի օգնական։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ Ռուբինյանի թիմում հենց Էլինա Իշխանյանին է վստահվելու ԱԺ նախաահի օգնականի կազմակերպման հարցը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս