Հայէկոնոմբանկը ներկայացրել է իր նոր պրեմիում Visa Signature Business վճարային քարտը՝ նախատեսված կորպորատիվ հաճախորդների համար: Բանկում վստահ են՝ սա ոչ թե հերթական վճարային գործիքն է, այլ կորպորատիվ հարմարավետության նոր փիլիսոփայություն:
Ս.թ. հուլիսի 30-ին պաշտոնական շնորհանդեսի շրջանակում քարտը ներկայացվեց կորպորատիվ հաճախորդներին: Միջոցառմանը ներկա էին Բանկի և Visa-ի ներկայացուցիչները, ինչպես նաև կորպորատիվ հաճախորդներ:
«Հայէկոնոմբանկը շարունակաբար քայլեր է ձեռնարկում համալիր կերպով զարգացնելու ինչպես մանրածախ բանկային բիզնեսը և ներդրումային բանկինգը, այնպես էլ կորպորատիվ ուղղությունը: Բանկի գործունեության 35 տարիների ընթացքում բանկային բիզնեսի զարգացման գործում առանձնահատուկ տեղ են ունեցել հենց իրավաբանական անձինք, հատկապես՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները: Եվ այսօր ես շատ ուրախ եմ, որ մեր միջազգային գործընկեր Visa-ի հետ համատեղ մշակել ենք նոր պրոդուկտ, նոր հնարավորություն հենց այս հաճախորդների համար», – ողջունելով հյուրերին՝ իր խոսքում նշեց Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրեն Արտակ Առաքելյանը: Մատնանշելով Visa-ի հետ արդյունավետ համագործակցության փորձը՝ նա վստահություն հայտնեց, որ առաջիկայում ևս կարձանագրվեն այնպիսի արդյունքներ, որոնք կրկին կհաստատեն՝ այն ռեսուրսը, որը ներդրվում է նոր նախագծեր կյանքի կոչելու համար, լիովին արդարացված է:
«Ուրախ ենք ընդլայնել Հայէկոնոմբանկի հետ մեր բազմամյա գործընկերությունը՝ Visa Signature Business քարտի թողարկման միջոցով, ինչն արտացոլում է Հայաստանի աճող անկանխիկ տնտեսության հարցում մեր ընդհանուր տեսլականը: Այս քարտով մենք մեր պրեմիում դասի հաճախորդներին առաջարկում ենք ծախսերի պարզեցված կառավարում և ճանապարհորդական առաջնակարգ արտոնություններ՝ դարձնելով վճարումներն առավել հարմարավետ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայէկոնոմբանկին այս արդյունավետ համագործակցության համար: Visa-ն հավատարիմ է Հայաստանի թվային փոխակերպմանն աջակցելու իր հանձնառությանը՝ ներդնելով նորարարական լուծումներ և արագացնելով թվային վճարումների կիրարկումը», – իր ելույթի շրջանակում նշեց Կովկասում և Մոլդովայում Visa-ի տարածաշրջանային ղեկավար Դիանա Կիգուրաձեն:
Միջոցառումն ավելի տպավորիչ դարձրեց իրական ռեժիմում էքսկլյուզիվ «Signature» բույրի ստեղծումը՝ ոգեշնչված քարտի փիլիսոփայությամբ և կորպորատիվ ոճով: Այն որպես հուշանվեր հանձնվեց միջացառման հյուրերին:
Բացառիկ արտոնություններ և պրեմիում հարմարավետություն՝ աշխարհի ցանկացած կետում
Visa Signature Business քարտը նախատեսված է ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար: Քարտն ապահովում է՝
- բիզնես կոնսիերժ ծառայություն 24/7 ռեժիմով՝ ներառյալ տարեկան 1 անվճար իրավաբանական կամ հաշվապահական խորհրդատվություն,
- ճամփորդական ապահովագրություն (թռիչքի հետաձգում, բժշկական ծախսեր, անձնական իրերի կորուստ և այլն)՝ մինչև 500,000 ԱՄՆ դոլարի չափով,
- անսահմանափակ մուտքի հնարավորություն (պայմանների բավարարման դեպքում) աշխարհի 450 քաղաքների ավելի քան 1200 օդանավակայանների բիզնես սրահներ,
- տարեկան 10 անվճար Fast Track ծառայության հնարավորություն աշխարահի ավելի քան 30 օդանավակայաններում,
- հաճախորդների գլոբալ սպասարկում 24/7 ռեժիմով աշխարահի ցանկացած կետում՝ արտակարգ իրավիճակների դեպքում, բժշկական և իրավաբանական աջակցություն,
- բազում վճարային առավելություններ, զեղչեր, քեշբեքեր, ինչպես նաև հատուկ առաջարկներ գովազդային, կրթական հարթակներում և շատ ավելին:
Visa Signature Business քարտը՝ որպես կրեդիտային քարտ, ունի վարկային գծի տրամադրման հնարավորություն (առավելագույնը՝ 10մլն դրամ, 30 օր արտոնյալ ժամանակահատվածով):
Visa Signature Business քարտապաններին տրվող բոլոր առավելությունների և ընթացիկ առաջարկներին կարող եք ծանոթանալ այստեղ:
86 86 | aeb.am
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: (Գ)




























