Armenian text to speach

Արմավիր քաղաքում հրդեհ է բռնկվել կայանված «Ford Transit»-ում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի քաղաքի Բաղրամյան փողոցի հասցեներից մեկում ավտոմեքենա է այրվում։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

 

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեա են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

 

Պարեկային ծառայությունը պրրզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Արմավիրի մարզի բնակիչ Արմեն Խլղաթյանին։




Լրահոս