Armenian text to speach

Euromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Euromoney-ն ֆինանսական ոլորտի ամենահեղինակավոր միջազգային պարբերականներից մեկն է, իսկ դրա Awards for Excellence մրցանակները ողջ աշխարհում բանկերի ձեռքբերումներն ու ոլորտում ունեցած հաջողությունների ամենահեղինակավոր գնահատականներից են։

Կազմակերպությունը հրապարակել է հոդված՝ ներկայացնելով Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ընթացքը և գրանցած հաջողությունները, ինչի շնորհիվ Բանկը վերջերս լավագույնն է ճանաչվել Euromoney-ի մրցանակաբաշխության «Armenia’s Best Digital Bank for Consumers» անվանակարգում:

Հոդվածում Euromoney-ն առանձնացրել է Կոնվերս Բանկի թվային առաջընթացի հիմնական ուղղությունները՝ մասնավորապես ընդգծելով

Թվային ծառայությունների ընդլայնումը Converse Mobile և C360 հարթակների զարգացման շնորհիվ հաճախորդները մեկ միասնական միջավայրում կարող են օգտվել և կառավարել ավելի քան 15 ծառայություն։ 

Առցանց գործարքների աճը Դիտարկված ժամանակահատվածում հավելվածի ակտիվ օգտատերերի թիվն աճել է 17%-ով, և հավելվածի միջոցով է իրականացվել գործարքների շուրջ 70-80%-ը։ 

Գործարքների արագությունը. Հաշվի բացման միջին ժամանակը կրճատվել է 5 րոպեից մինչև մոտ 20 վայրկյան՝ կենսաչափական նույնականացման և KYC գործընթացների ներդրման շնորհիվ։ 

Թվային վաճառքների մասնաբաժնի և թվային հարթակներում վարկավորման աճը Էապես աճել է թվային հարթակներում մանրածախ պրոդուկտների վաճառքի մասնաբաժինը:

Թվային վարկավորման զարգացումը Ավտոմատացված գնահատման համակարգերի և նախահաստատված առցանց վարկավորման ներդրումը նպաստել է վարկավորման գործընթացների արագացմանը և մանրածախ վարկային պորտֆելի 16% աճին։ 

Գործառնական արդյունավետության բարձրացումը.  Թվայանցման արդյունքում ամսական ավելի քան 100,000 փաստաթուղթ ստորագրվել է էլեկտրոնային եղանակով։ 

Euromoney-ի գնահատմամբ, այս զարգացումները վկայում են թվային բանկային փորձառությունը կատարելագործելու, ծառայությունների հասանելիությունն ընդլայնելու և հաճախորդների սպասարկման նոր չափանիշներ ձևավորելու ուղղությամբ Կոնվերս Բանկի հետևողական աշխատանքի մասին:

Կոնվերս Բանկը թվային լուծումների մշակման և կատարելագործման ընթացքում նաև կարևորում է միջազգային լավագույն փորձի և ոլորտի առաջատար կազմակերպությունների էքսպերտիզայի կիրառումը։ Մասնավորապես, Converse Mobile հավելվածում առցանց նույնականացման և հաճախորդի գրանցման և հաշվի բացման գործընթացների, ինչպես նաև C360 հարթակի կառուցման ու հաճախորդակենտրոն առաջարկների մշակման նպատակով հաճախորդների կարիքների և վարքագծի վերլուծության ոլորտում Բանկը համագործակցել է Visa Consulting-ի հետ՝ կիրառելով միջազգային լավագույն փորձն ու խորհրդատվական փորձագիտությունը։

Հոդվածն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: (Գ)




Լրահոս