«Ֆեներբախչե»-ն ցանկանում է ձեռք բերել Օզբիլիսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական «Ֆեներբախչե»-ն ցանկանում է համալրել իր կազմը «Սպարտակ»-ի երկու ֆուտբոլիստներով: Նրանց ուշադրության կենտրոնում են հայտնվել գերմանացի պաշտպան Սերդար Տասկին և հայ կիսապաշտպան Արազ Օզբիլիսը: Այս մասին փոխանցում են թուրքական լրատվամիջոցները:

Պետք է ընդգծել, որ Transfermarkt ինտերնետ-պորտալը 27-ամյա Տասկիին գնահատում է 8.5 միլիոն եվրո, իսկ 24-ամյա Օզբիլիսինը՝ 7 միլիոն եվրո:

Հետաքրքիր է, որ Տասկիի ծնողները Թուրքիայի նախկին քաղաքացիներ են, իսկ Օզբիլիսն էլ ծնվել է այնտեղ:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ «Ֆեներբախչեն» արդեն ապահովել է առաջին տեղը Թուրքիայի առաջնությունում:




Լրահոս