Ամեն ինչ կանեմ Հայաստանի հավաքական վերադառնալու համար. Արազ Օզբիլիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը Metaratings.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ Հայաստանի ազգային հավաքական։

«Հիմա ամեն ինչ լավ է: Ես երկար ժամանակ չէի մտածում ֆուտբոլի մասին: Մայրս հիվանդ է, ես մեկնեցի Նիդերլանդներ և մեկ տարի անցկացրեցի նրա հետ: Բարդ ժամանակներ ենք ապրել, բայց դրանք անցել են: «Այաքսի» ակադեմիայում ես աշխատում էի թիմերից մեկի հետ, և ինձ առաջարկեցին մարզչական դասընթացներ անցնել: Այդ ժամանակ ես հասկացա, որ կարոտում եմ ֆուտբոլն ու պատրաստ չեմ ավարտել կարիերաս: Ես ցանկանում եմ խաղալ»,- ասել է Օզբիլիսը:

Հայաստանի հավաքական վերադառնալու հնարավորությունների մասին հարցին Օզբիլիսը հետևյալ պատասխանն է տվել.

«Ես ամեն ինչ անում եմ դրա համար, կփորձեմ: Հայաստանի հավաքականի կազմում ելույթներս չեմ ավարտել: Երբ առաջին անգամ միացա «Փյունիկին», 2 ամիս անց իմացա, որ մայրս հիվանդ է քաղցկեղով: Այդ ժամանակ ես դադարեցի որևէ այլ բանի մասին մտածել: Հիմա նորից վերադարձել եմ ֆուտբոլի մասին մտքերին և կանեմ ամեն ինչ, որպեսզի հայտնվեմ հավաքականում և լինեմ լավ մարզավիճակում»:




Լրահոս