Armenian text to speach

Շոգի հետևանքով Ֆրանսիայի տնտեսական կորուստները կարող են հասնել 6 մլրդ եվրոյի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայում տնտեսական կորուստներն անոմալ շոգից և դրա հետևանքով առաջացած անտառային հրդեհներից, նախնական գնահատումներով, կարող են կազմել 3-ից մինչև 6 միլիարդ եվրո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին գրում է Le Monde թերթը։

Ինչպես նշում է պարբերականը, շոգի հետևանքների հետ կապված ծախսերի մի մասը կստանձնեն ապահովագրական ընկերությունները, սակայն լրացուցիչ ծախսերը կկրի պետությունը։ Դա կարող է խիստ բարդացնել բյուջեի պակասուրդի նվազեցման՝ կառավարության պլանի կատարումը։

Թերթը նշում է, որ վարչապետ Սեբաստիան Լըկորնյուի կողմից մեծ դժվարությամբ ընդունված բյուջեն արդեն իսկ ճնշման տակ էր հայտնվել Իրանի շուրջ հակամարտության և դրա հետևանքով առաջացած նավթային ճգնաժամի պատճառով։

Կառավարությունը 2026 թվականին նախատեսում էր բյուջեի պակասուրդը կրճատել ՀՆԱ-ի 5,1 տոկոսից մինչև 5 տոկոս։ Սակայն նավթային ճգնաժամի ֆոնին իշխանություններն արդեն հայտարարել են լրացուցիչ 9 միլիարդ եվրոյի խնայողությունների լրացուցիչ միջոցառումների մասին։

Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրը ավելի վաղ ընդունել էր, որ բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի 5 տոկոսի մակարդակում պահելը դժվար կլինի։ Նրա խոսքով՝ իշխանությունները կփորձեն հնարավորինս մոտենալ այդ ցուցանիշին։

Տարեսկզբից ի վեր Ֆրանսիայում հրդեհների հետևանքով ոչնչացվել է ավելի քան 117 հազար հեկտար տարածք։ Ինչպես նշում է Le Monde պարբերականը, դա մոտ տասն անգամ գերազանցում է նախորդ տասնամյակի միջին ցուցանիշը։

 




Լրահոս