ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օգոստոսի 4-ին ամբողջ օրվա ընթացքում Իրանի հետ «լավ» բանակցություններ են անցկացվել: Նա նշել է, որ Հորմուզի նեղուցը շուտով կբացվի, հակառակ դեպքում ԱՄՆ զինված ուժերը Իրանին շատ ուժեղ հարված կհասցնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սպիտակ տան ղեկավարն ասել է Fox News-ի հետ զրույցում։
«Մենք շատ լավ քննարկումներ ենք անցկացում: Նրանք չեն ցանկանում դա խոստովանել, – նշել է ԱՄՆ նախագահը։ – Նեղուցը շատ շուտով կբացվի։ Եթե նրանք կրկին նահանջեն, ապա շատ ուժեղ հարված կստանան»։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Իրանը համաձայնագիր է ցանկանում։ Թրամփի խոսքով՝ ինքը բավականաչափ ժամանակ ունի Իրանի հետ բանակցությունների համար։
Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ: Թրամփը հավելել է, որ ամենածանր հարվածը դեռ առջևում է, սակայն Վաշինգտոնը հույս ունի, որ ստիպված չի լինի դիմել այդ քայլին։



























