Արթուր Խաչատրյանն ԱԺ-ում իր ելույթի ընթացքում անդրադարձել է Արեգնաս Մանուկյանի կալանքին՝ նշելով, որ իշխանությունը տանջում է Մանուկյանի երեխային և խափանման միջոցը կիրառում է որպես տանջանքի միջոց։
Այս պահին Ազգային ժողովում քննարկվում է ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի թեկնածության հարցը։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ փոխնախագահ է ընտրվել ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։ Փոխնախագահի մյուս թեկնածուներից է նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալներից մեկի, ինչպես նաև մշտական հանձնաժողովների չորս նախագահների պաշտոնները վերապահված են ընդդիմությանը։
Մանրամասները՝ տեսանյութում․




























