«Կարևորը մենք ձեզ չնմանվենք․ հրեշի դեմ պայքարելիս հեշտ է դառնալ այդպիսին»․ այս մասին իր ելույթի ժամանակ ՔՊ-ական պատգամավորներին ասել է «Հայաստան դաշինքի» պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Այս պահին Ազգային ժողովում քննարկվում է ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի թեկնածության հարցը։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ փոխնախագահ է ընտրվել ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։ Փոխնախագահի մյուս թեկնածուներից է նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալներից մեկի, ինչպես նաև մշտական հանձնաժողովների չորս նախագահների պաշտոնները վերապահված են ընդդիմությանը։
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































