Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք սնվում եք սպառնալիքներով․ եթե այդ սպառնալիքները չլինեն, ձեր գոյության իմաստը կկորի․ Ռուբինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դուք սնվում եք սպառնալիքներով․ եթե այդ սպառնալիքները չլինեն, ձեր գոյության իմաստը կկորի»․ այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքին։

Այս պահին Ազգային ժողովում քննարկվում է ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի թեկնածության հարցը։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ փոխնախագահ է ընտրվել ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։ Փոխնախագահի մյուս թեկնածուներից է նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալներից մեկի, ինչպես նաև մշտական հանձնաժողովների չորս նախագահների պաշտոնները վերապահված են ընդդիմությանը։

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս