Ռուսաստանը 14 երկաթուղային վագոն ցորեն կուղարկի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ վագոնները Բիլյաջարի կայարանից կմեկնեն օգոստոսի 6-ին։
Երթուղու և առաքման ժամկետների վերաբերյալ մանրամասները չեն հրապարակվել։




























