Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «500-ից ավելի ծնող այս պահանջն ունի, թող արդար լինի բոլորի համար». զինվորի մայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա են իրականացնում այն զինծառայողների ծնողները, որոնց որդիները պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվել մինչև օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը և շարունակում են ծառայել երկու տարի։ Նրանք պահանջում են, որ մեկուկես տարվա ծառայության մասին նոր կարգավորումը կիրառվի նաև իրենց որդիների նկատմամբ՝ պնդելով, որ նույն ժամանակահատվածում ծառայող զինծառայողների նկատմամբ տարբեր մոտեցումը արդարացված չէ։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվել է՝ երկու տարուց դառնալով մեկուկես տարի։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս